Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Ֆանտաստիկա»՝ նախորդ պատերազմի համար

«Ֆանտաստիկա»՝ նախորդ պատերազմի համար
28.05.2026 | 15:19

Որպես «չեղած» բանակի 1999-ի զորահանդեսին քայլած զինվոր՝ նման անշուք ու անմակարդակ բան դժվար էր պատկերացնել։

Աղավաղված, ոչ ոգեշնչող երաժշտություն։ Իսկ նոր կամուֆլյաժն ու գերբը երևի նույն դիզայներն էր «արարել»։ Մի խոսքով՝ հատուկ ասֆալտապաշտ գեղցիների համար կազմակերպված, փառատոնային ոճի միջոցառում։

Հիշում եմ՝ նույնիսկ մեր փորձերի ժամանակ, երբ Ամիրյան, Լուսավորչի ու Մաշտոցի փողոցներով էինք քայլում, մեր ստեղծած էներգետիկայից շուրջբոլորը մարդիկ էին արտասվում։

Բայց ամենատպավորիչը ԵՎ-1 հրամանից հետո էր։ Երբ հայացքներս ուղղեցինք տրիբունային, այնտեղ արտասվող հաղթած հրամանատար էր կանգնած՝ Վազգեն Սարգսյանը։

Իսկ զորահանդեսի «տպավորիչ» տեխնիկայի մասին մի պարզ հարցադրում անեմ։ Ամեն ինչ հարաբերական է։ Եթե այս ամենը 2016-ին ցուցադրվեր, կլիներ տպավորիչ, եթե պարսկական փղերի դեմ կռիվների ժամանակներում ցուցադրվեր՝ ուղղակի ֆանտաստիկ կլիներ։ Բայց հիմա 2026 թվականն է, և հավանական հակառակորդը Ադրբեջանն է։ Իսկ Ադրբեջանը 2020-ի համեմատ մի քանի սերունդ առաջ է գնացել։ Միայն կրակային հզորության ցուցանիշով անգամներով՝ տասնապատիկ, տեղ-տեղ նույնիսկ հարյուրապատիկ եք զիջում։

Ադրբեջանական հարվածային և հակազդման միջոցներն այնպիսի մակարդակի են հասել, որ ձեր ունեցածի մի մասը նույնիսկ չի հասցնի կիրառվել։ Ադրբեջանը պրոֆեսիոնալ կերպով իր զինուժը կառուցում է Problem–Solution պարադիգմով։ Օրինակ՝ երբ դուք բունկերներ եք կառուցում, նրանք ձեռք են բերում հակաբունկերային ռումբեր։ Եվ ընդհանուր առմամբ այդ ամբողջ ցուցադրված «ֆանտաստիկան» կառուցված էր նախորդ պատերազմին պատրաստվելու փիլիսոփայության մեջ։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7349

Մեկնաբանություններ